Բաժիններ՝

«Իմ գնահատմամբ, մենք ունենք չափազանց լուրջ շանս ջարդելու համաճարակի ողնաշարը». Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 13-ին Հայաստանում  թեստավորման է ենթարկվել 685 մարդ, որոնցից  28-ի թեստի արդյունքը եղել է դրական և առաջին անգամ դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը, իսկ երեկվա դրությամբ ունեինք արդեն 54 առողջացման դեպք: Ապրիլի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես լավ լուր ավետելով, որ վարակակիրների թվի նվազում է նկատվում:

«Իհարկե՛, ունենք նաև վատ նորություն՝ կա ևս երկու մահ: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի միջին տարիքը  74.8 է: Ես այս ամեն ինչը ասում եմ, որ ոչ թե մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար, որ այս վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ ունենք հնարավարություն ջարդելու համաճարակի ողնաշարը»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փուլում շատ բան կախված է նաև մարդկանց անհատական պատասխանատվությունից:

Խոսելով ևս 30 օրով երկարացաված արտակարգ դրության ընթացքում մի շարք սահմանափակումների վերացման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տասնյակ տնտեսվարողներ ազատվել են սահմանափակումներից և հիմա իրենք պետք է ցույց տան իրենց պատասխանատվությունը, թե որքանով  են կարողանում նվազեցնել իրենց  ընկերությունների աշխատակիցների վարակման հնարավորություները:

«Ես կոչ եմ անում բոլոր գործատուներին ձեռնարկել առանձնահաուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի մենք կարոանանք այս դրական դինամիկան ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև մեր գործողություններով անել այնպես, որ համավարակի պիկը լինի մեզ համար թիկունքում և ոչ թե առջևում: Հույս ունեմ հնարավորինս շուտ երևանյան շոգերը կվերադառնան, որը, մասնագետների ոչ 100 տոկոսանոց երաշխավորությամբ, պետք է դրական ազդեցություն ունենա համավարակի առումով: Այս գործոնների համադրմամբ հույս ունեմ, որ մենք կկարողանանք իրավիճակը փոխել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այսօր հանձնարարել է պարետատանը և տեսչական մարմիններին խորհրդատվություն իրականացնել տնտեսվարողների հետ, որպեսզի նվազագույնի հասցվի աշխատանքի գնացող քաղաքացիների վարակման հավանականությունը:

«Եթե մենք նախանձախնդիր լինենք այս միջոցառումների գործում, իմ գնահատմամբ, մենք ունենք չափազանց լուրջ շանս ջարդելու համաճարակի ողնաշարը և լավ լուրերից ոչ թե մեր զգոնությունը պետք է թուլանա, այլ պետք է եռապատկվի և քառապատկվի»,- եզրափակեց խոսքը  Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս