Էմին Ավետիսյանը դատի է տվել ՀՀ վարչապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր որոշման մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը եւ իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին:

Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն եւ վճարելուն պարտավորեցնել:

Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչեւ դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս