«Ռեալը» մտադիր է վերսկսել մարզումները
Մադրիդի «Ռեալը» կարող է վերսկսել մարզումները: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմը պատրաստ է վերսկսելու մարզումները, սակայն հստակեցվում են ժամկետները: «Ռեալի» բժիշկը կազմել է ֆուտբոլիստների համար անվտանգ մարզումային ծրագիր:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանարվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: