Բաժիններ՝

Նավթի գներն աճում են

Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ։

Սպիտակ տունը եւ Կոնգրեսը մարտի 10-ին ակտիվորեն քննարկում էին Միացյալ Նահանգների տնտեսության աջակցման եւ քաղաքացիների հարկային բեռի նվազեցման միջոցառումները:

Սակայն հայտարարված միջոցառումների մանրամասները եւ ժամկետներն առայժմ հայտնի չեն, եւ միայն այդ քայլերը, ինչպես ասում են փորձագետները, հազիվ թե կարողանան փոխել շուկաների իրադրությունը: Այդ ֆոնին Լոնդոնի ICE Futur բորսայում Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը մարտի 11-ի Երեւանի ժամանակով 8:30-ի դրությամբ կազմում էր բարելի դիմաց 38,5 դոլար, ինչը 3,5 տոկոսով բարձր է նախորդ առեւտրաշրջանի մակարդակից:

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների աժեքն այդ ժամի դրությամբ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 2,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 35,3 դոլար: Նավթի գները մոտավորապես կիսով չափ վերականգնվել են մարտի 9-ի փլուզումից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանի հետ համաձայնության չհասնելով նավթի արդյունահանման հետագա կրճատման շուրջ, որոշում ընդունեց ավելացնել դրա հանույթը եւ իջեցնել գները գնորդների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս