
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի պետք է կայանար Մոսկվայում ապրիլի 2-14-ը, հետաձգվել է մինչև հունիս: Այն կկայանա հունիսի 13-21-ը:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարը: