 
                        «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ
 
                                    Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ:
Կատալոնական ակումբը սկսել է բանակցությունները: «Բարսելոնա»-ն ուզում է, որ տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        