Ժանտախտները և նմանատիպ վարակները, մեծ պատերազմները փոխել են քաղաքակրթությունները, իրավական համակարգերը, մշակույթները: Դրա լավագույն օրինակը V-VII դարերում Մերձավոր Արևելքում սկսված ժանտախտն էր: Ըստ տարբեր գնահատականների՝ այդ ժամանակաշրջանում զոհվել է 66 միլիոն մարդ: Միայն 6-րդ դարի երկրորդ կեսին զոհվել է Բյուզանդիայի բնակչության 50%-ը, Կոնստանդնապոլսի բնակչության 60%-ը: VII-րդ դարում ժանտախտի զոհերի քանակը նույնպես ահռելի էր: Իսկ ո՞րն էր դրա հիմնական հետևանքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Տանզանիայի առողջապահության նախարարությունը մարտի 16-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Այդ մասին գրել է Citizen տեղական թերթը: Հրատարակության տվյալներով՝ պացիենտը 46-ամյա մի կին է, որը Բելգիայից Տանզանիա է եկել մարտի 15-ին: Նշվում է, որ Բելգիա ժամանելուց առաջ կինը նաեւ այցելել է Շվեդիա եւ Գերմանիա: Տանզանիա վերադառնալուց հետո նա գտնվում էր կարանտինում: Երբ […]
Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։
Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն վարակվել է կորոնավիրուսով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 16-ին կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է:
Արտակարգ դրություն. ուշացա՞ծ, թե՞ ճիշտ ժամանակին կայացված որոշում. ՈՒՂԻՂ
Հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար մարտի 17-ին արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ընկերական խաղերըչեղարկվեցին:
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Ներկայացնում ենք ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարարությունը․
ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Գյումրիում վիճակն այնքան տագնապային չէ, որքան Երևանում. «Ճիշտ է՝ մարդիկ զգոն և զգուշավոր են, բայց Երևանի և Գյումրիի մեջ մեծ տարբերություն կա: Դա երևի գալիս է նրանից, որ գյումրեցիները երկրաշարժ են տեսել և նման իրավիճակների նկատմամբ իմունիտետ ունեն»:
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչև մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել։
Սևանի կառավարական առանձնատնից երեկվա իր լայվի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի` նոր հայտնաբերված 3 դեպքերից մեկը գրանցվել է մեղրեցի երիտասարդի մոտ։ Ըստ Փաշինյանի վարկածի` Սյունիքից վերադառնալու ճանապարհին, մինչև Ջերմուկ գնալը, ինքն մտել է Վայքում գտնվող մի բիստրո` արագ սննդի կետ, ու այնտեղ շփվել է այդ մեղրեցի երիտասարդի հետ, ում մոտ, թերևս, ըստ ամենայնի, արդեն իսկ հաստատված է եղել կորոնավիրուսի առկայության փաստը, և հենց դա է պատճառը կրկնակի թեստ հանձնելու։
Իրանում առնվազն 129 մարդ է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել է 853-ի, վարակված է 14 հազար 991 մարդ:
Թե՛ կալանավորման օրերին, թե՛ այսօր, երբ Արմեն Թավադյանն արդեն ազատության մեջ է, և՛ Թավադյանը, և՛ նրա պաշտպանական խմբի ներկայացուցիչները պնդում են, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Էստոնիայի Հանրապետության կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ արգելքներ և սահմանափակումներ կգործեն մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում
Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ի ժամը 17.00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 9.00-ն հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծվեց պարետատուն, որի ղեկավար նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»: