
«Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին». Հրայր Թովմասյան

Սիրելի՜ հայրենակիցներ,
Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։
Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։
Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։
Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ