Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ.
Ղազախստանի նախագահին կից արտակարգ դրությունն ապահովող պետական հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 19-ից կարանտինային ռեժիմ սահմանել Նուր-Սուլթանում և Ալմաթիում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ:
Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պաճառով տեղի չունեցավ:
Երևանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքներում ներգրավված բժիշկների որոշակի խմբի համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Զինված ուժերը պետք է բերել բարձր մարտական պատրաստվածության։ Սա կանոն է, որից շեղվել չի կարելի։
Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասույան դատարանի Արաբկիրի նստավայրը (13 դատավորների աշխատակազմեր, գրասենյակ (շուրջ 100 աշխատակից կարգադրիչների հետ միասին)) ստացել է 13 հատ դիմակ, 13 զույգ ձեռնոց և 5 լիտր աղտահանիչ հեղուկ։
168.am-ը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ պահանջը չի խախտում ԶԼՄ-ների և գովազդային ընկերությունների միջև կնքված պայմանագրերի՝ կոմերցիոն, հարկային գաղտնիքի մասին դրույթները, ո՞րն է ԶԼՄ-ներից նման հաշվետվություն պահանջելու նպատակը, եթե ՏՄՊՊՀ-ն այդ նույն հաշվետվությունը կարող է ստանալ Պետական եկամուտների կոմիտեից:
Կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի տարածումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ստեղծված գնումների ընդհանուր վիճակին։
Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Իրողությունն այն է, որ աստիճանաբար սկսում ենք հարմարվել մեզ պարտադրված իրավիճակին: Կորոնավիրուս կոչված վարակից չխուսափեց աշխարհում թերևս ոչ մի կետ, և Հայաստանում էլ հայտարարվեց արտակարգ դրություն` հնարավորինս մեղմելու համար դրա հետևանքներն ու քիչ կորուստներով դուրս գալու համար այս փորձությունից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 16-ին աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատական հայց էր ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարված արտակարգ դրությանը և ընդհանուր իրավիճակին։ Վարչապետ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, այսինքն՝ այս պահին կա 52 կորոնավիրուսով ախտորոշված դեպք, որից 32-ը կապված է Էջմիածնի հետ, իսկ մնացածը կապված են արտադրամասի հետ։
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե կորոնավիրուսի հետ կապված որքանո՞վ է ապահովված տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների անվտանգությունը և ծառայությունը: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշեց.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառաղջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։ Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան։
Արտակարգ դրության ռեժիմը բազմաթիվ հնարավոր սահմանափակումներ է ենթադրում, սակայն դրանք արդարացված կլինեն, եթե նպաստեն հանրային առողջության, երկրի անվտանգության, և տնտեսության անխաթար գործունեության ապահովմանը։
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։ Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։ Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն […]
Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը: