Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ի շրջանների զգալի մասում, 15-ի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, թե ով նկատեց-չնկատեց, բայց զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից, առանց ավելորդ աղմուկի, սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր։ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել և հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ հատուկ նիստին, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Բավարիայի դաշնային երկրամասի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին՝ իրենց պարտականություններն ըստ արժանվույն կատարելու համար:
ՈւՂԻՂ․ Արտակարգ դրություն մտցնելու հարցով կառավարությունը նիստ է հրավիրել
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի: Ինֆեկցիոնում է, կորոնավիրուսի թեստ է հանձնել և շուրջ 11 ժամ պետք է մնա մեկուսացած, հիվանդասենյակներից մեկում: Հետը խոսելիս լսեցի, թե ինչպես է բուժքույրը ասում. ցավդ տանեմ, չմտածես ամեն բան լավ է լինելու, թեստի պատասխանները բացասական են գալու, հեսա քեզ ուտելիք ենք բերելու, դուխով:?
Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որովհետև բազմաթիվ ոլորտների չեմ տիրապետում, որոշների մասին ունեմ մակերեսային պատկերացումներ, այդ դաշտ չեմ մտնում, բայց կոչ եմ անում՝ արտակարգ միջոցառումների գործընթացում ներգրավել տարբեր ոլորտների կարող ուժերին։ Հիշեք՝ ճգնաժամը միայն առողջապահական չէ։
Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիբերիայում:
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 18-ից արգելք է սահմանում երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 26-ից կալանավորված էր, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Կալանավորման օրերի ընթացքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, Արմեն Թավադյանի պաշտպանական խումբը պնդում էին, որ Թավադյանի կալանավորումը ուղիղ կապ ունի հեռուստաընկերության և նրա արտադրանքի հետ:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):
Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանեն երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների նկատմամբ նահանգներից դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները հետ կդարձվեն դեպի տուն:
Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը կացկացվեն հիմնականում հարցման կարգով:
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻԻՀ քաղաքական ամենակարևոր մարմիններից Փորձագետների խորհրդի 86 անդամներից մեկը՝ այաթոլլահ Հաշեմ Բոթհայի Գոլփայեգանին այսօր առավոտյան Ղոմում հեռացել է ողջերիս շարքերից կորոնավիրուսի պատճառով։
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:
«ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խնդրում եմ և հորդորում զերծ մնալ կորոնավիրուսով վարակված անձանց սոցիալական հարթակներում քննադատել, հայհոյել, տարածել նրանց լուսանկարները և դարձնել բարոյապես ոչնչացման թիրախ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Էջմիածնից ահազանգում են, թե գազի տեսուչներին ստիպել են գնալ մարդկանց տները և գրի առնել օգտագործված գազի թվերը։
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկացանք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ֆեյսբուք»-ի էջից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չգիտեմ, թե նման կրիզիսային իրավիճակներում ինչ մեխանիզմներ են գործում և ինչպես կարելի է կանխել, բայց այս օրերին սպիրտային բաղադրությամբ սանիտահիգիենիկ միջոցների, ինչպես նաև դիմակների գները տասնապատիկ անգամ թանկացնող գործարարները փորձում են գերշահույթ ունենալ հասարակության հոգեբանական ճնշման և մարդկանց առողջության հաշվին։
Աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունը, ապա միայն պատասխանատու բիզնես գործունեությունը. «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։
Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջո՞ւմ: Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է ԶԼՄ-ների և խոսակցությունների հույսի՞ն:
Արդեն 18 օր է անցել Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից։ Չնայած հույն ոստիկանների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, եղանակային անբարենպաստ պայմաններին, փախստականները չեն հրաժարվում Եվրոպական երկրներ գնալու մտքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: