Բաժիններ՝

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի  մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել է շրջաններում եւ մայրաքաղաքում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031