Բաժիններ՝

Telcell Wallet-ով պետվճարումներն ու վարկերի մարումը՝ 0% տոկոսադրույքով

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչև մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։

Մարտի 17-ի ժամը 00:00-ից մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը Telcell համակարգին միացած ՀՀ բոլոր բանկերի վարկերի մարումը, ինչպես նաև պետվճարումներն ու տուգանքների վճարումը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով կկատարվեն առանց միջնորդավճարի՝ 0% տոկոսադրույքով։

Այս որոշումը կոչված է հեշտացնել ընկերության ավելի քան 1.5 միլիոն հաճախորդների կյանքը և նպաստել՝ կրճատելու անցանկալի շփումներն ու մարդաշատ վայրեր այցերը:

Արդեն այսօր «Թել-Սելը» սկսում է հաճախորդների տեղեկացման լայնածավալ միջոցառումներ։ Այդ նպատակով պատրաստվել են ուսուցողական հոլովակներ, որոնք մեր հայրենակիցներին կօգնեն արագ տիրապետել Telcell Wallet-ով վճարումների գործընթացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս