Դաժան իրողություն է, բայց փաստ՝ այն, որ Հայաստանը տարբեր պատճառներով չխուսափեց կորոնավիրուս կոչված վարակի` երկիր ներթափանցումից, և արդեն ունենք շուրջ երեք տասնյակի հասնող կորոնավիրուսի հաստատված դեպքեր, հիմնական շրջանակը` հանրահայտ Էջմիածնի նշանդրեքից:
«Wizz Air» ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։
Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարեց կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել աջակիցներին իրենց սատարելու համար:
Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:
Մարտի 16-ին Լիտվայում համազգային կարանտինի ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի:
Ավստրիան մարտի 16-ից հասարակական կյանքը փոխադրում Է «վթարային ռեժիմի», որպեսզի կանխի նոր կորոնավիրուսի տարածումը: Երկրում ուժի մեջ Է մտել կառավարության միջոցառումների փաթեթը բնակչությանը վարակումից պաշտպանելու համար, որը սահմանափակում Է քաղաքացիների տեղաշարժերը հասարակական տրանսպորտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխանությունները մինչեւ մարտի 22-ը փակում են հագուստի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մանկական ապրանքների, ոսկերչական իրերի խանութները, վարսավիրանոցները, մարզական դահլիճները: Բացառություն Է արված կենսականորեն կարեւոր օբյեկտների համար. սուպերմարկետներ, դեղատներ, լցակայաններ, փոստ, բանկեր, լվացքատներ, շարժական կապի կենտրոններ: Մարտի 17-ից փակ կլինեն ռեստորանները, բարերը եւ սրճարանները, բացի կերակրի առաքման ծառայություններից: Եկեղեցիները չեղյալ են հայտարարում ժամերգությունները, մկրտությունները եւ պսակադրությունները: Բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները հեռավար ռեժիմի են փոխադրվում մինչեւ ապրիլի 12-ը: Սահմանափակումները չեն վերաբերում հասարակական տրանսպորտին եւ պետական կառավարման մարմիններին: Ինչպես հայտնել Է Ավստրիայի սոցիալական գործերի, առողջապահության, սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը, այդ միջոցները ձեռնարկվում են բնակչության հետագա ախտահարում թույլ չտալու նպատակով: Ներկայում Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել Է 860 մարդ, վեց հոգի ապաքինվել Է, մեկը՝ մահացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ի՞նչ կլինի… Թող յուրաքանչյուրը, գոնե այս պայմաններում իր գործով զբաղվի:
Հոնկոնգի բժիշկները ձեռնամուխ են լինում «Ռեմդեսիվիր» (Remdesivir) փորձարարական պատրաստուկի կլինիկական փորձարկումներին, որը հնարավոր արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում:
ՀՀ կառավարության կողմից խրախուսական պարգևի կարժանանա Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը:
Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Արմավիրի մարզում երկու ջերմող դպրոցականների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանները բացասական են:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այս կառավարության որակից, քայլերի թերություններից, պետք է վերջ տալ ատելության այս մոլուցքին, որին թափ է տվել գործող իշխանությունը:
Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով:
Արմեն Թավադյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ. tert.am
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:
դեպքում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել կառավարության ներդրած էլեկտրոնային կառավարման գործիքներից և զերծ մնալ պետական գերատեսչություններ այցելելուց։
Քաղաքացին փորձում էր ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սկսվել է տուրիստական ոլորտի ճգնաժամ: Քանի որ այսպիսի համաճարակի դեպքում զբոսաշրջության ոլորտը ամենախոցելիներից մեկն է, առաջին և ամենալուրջ հետևանքներն ունենում է հենց այս ոլորտը:
Ավստրալիայի Վիկտորիայի եւ Հարավային Ավստրալիայի նահանգները, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Հայկական շախմատի առաջատարը Լևոն Արոնյանի կնոջ` ԱրիանաԿաոիլիի առողջական վիճակը շարունակում է կայուն գիտակից մնալ:
Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի սպառնալիքի պատճառով մարտի 18-ից մինչեւ 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին:
Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ՀՀ քաղաքացիներին Հռոմից Երևան տեղափոխելու գործում աջակցելու համար:
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Տնտեսական ակտիվությունը խթանելու և ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել և իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը: