«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում է առողջապահության նախարարությանը». Գիորգի Գախարիա
Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաեւ ԱԳ նախարարությանը եւ համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել է Գախարիան:
Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում է 295 մարդ, եւս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրումօ Ընդամենն աշխարհում, ԱՀԿ-ի տվյալներով, վարակվել է ավելի քան 118 հազար մարդ, մահացել է մոտավորապես 4,3 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: