Բաժիններ՝

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ է ապաքինվել

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել է 80,7 հազարի, նրանցից ապաքինվել են 62,7 հազարը, մահացել է 3169 մարդ: Թարմացված տվյալների համաձայն, վիրուսից մահացության ցուցանիշը Չինաստանում կազմում է 3,92 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,9 տոկոսի փոխարեն: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում ապաքինվածների բաժինը 76,1 տոկոսից հասել է 77,7 տոկոսի: Ինչպես նշել են Պետկոմիտեում, 31 տարածաշրջաններից հինգում հիվանդացածներ բոլորովին չկան, ախտահարվածների թիվը եւս 25 նահանգներում, կենտրոնական ենթակայության վարչական շրջաններում եւ քաղաքներում տատանվում է մեկից մինչեւ 90:

Պեկինում գրանցվել է 93 վարակված: Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 10 մարդ, վարակվել է ութ, ապաքինվել՝ 1242 մարդ: Չնայած կորոնավիրուսի դեմ հաջող պայքարին, այնտեղ դեռեւս կա 14,4 հազար ախտահարված: Երկրի մայրցամաքային մասի տարածաշրջանների մեծամասնության տարածքում արդեն մի քանի օր ամբողջովին բացակայում են վարակման նոր դեպքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս