Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող լեյտենանտներ եւ ավագ լեյտենանտներ, ինչպես նաեւ F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված է 115 մարդ:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո կալանավորվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: