ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համոզված էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ադեկվատ վարքագիծ կդրսևորեն Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, շինարարության թույլտվությունների տրամադրման իրավաչափությունն ուսումնասիրելու քննիչ հանձնաժողով ձևավորելու առնչությամբ։
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվն աճել է մինչեւ 217: Հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Փնթի մսավաճառը ինքն ա». ֆերմերը` Գեորգի Ավետիսյանին. ֆերմերներ
Հունվարի 20-ին Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները:
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:
Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին:
Հանդիպում Արարատի մարզպետարանում. Գյուղացիները դեմ են սպանդանոցային մորթին. ՈՒՂԻՂ
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:
«Մասնագետները կարծում են, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել նախկին Սովետական Միությունը՝ մի քիչ այլ պայմաններում: Երբ նայում ենք Ռուսաստան-Բելառուս հարաբերություններին, ապա Բելառուսի Հանրապետությունն ասում է՝ եթե միասնական երկիր ենք, ապա գները պետք է լինեն նույնը: Նույն, ներքին գնով գնում է Ռուսաստանից, իսկ այլ երկրների վաճառում է միջազգային գնով, այսինքն՝ տարին մի քանի միլիարդ դոլար հենց այնպես աշխատում է»,- այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է օժանդակի, որպեսզի արևային էներգիայով տները տաքացնեն:
ՀՀ ՊՆ-ում կողմ են Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի առաջարկին՝ կապված զինծառայողների՝ հեռախոսի օգտագործման կարգի խախտումների դեպքում խստացումների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները:
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության շարքերում կան աշխատակիցներ, ովքեր ոչ միայն քաղաքական զսպվածություն չեն ցուցաբերում իրենց հրապարակային գրառումներում, այլև սպառնում են ՀՀ բարձրաստիճան գործող պաշտոնյային:
ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:
Տայվանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը:
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ Հայաստանում ատելության մթնոլորտի վերաբերյալ, նշեց, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ շատ ճանապարհ ունի անցնելու։ Հարցին՝ նրան մրցակից համարո՞ւմ են քաղաքական դաշտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ցավոք, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, […]
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը։
Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Տարիներ շարունակ անասնաբուծությամբ գումար աշխատող գյուղացիներն այսօր փակել էին դեպի իրենց մարզեր տանող ճանապարհները: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն ժամկետը երկարաձգվել է: Երեկ գյուղացիները հավաքվել էին Կառավարության շենքի առջև, սակայն նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ, դրանից հետո գյուղացիները որոշեցին, որ խնդրի լուծման համար ճանապարհ են փակելու, ինչպես ժամանակին արել է վարչապետը: Ճանապարհները փակած գյուղացիները պնդում էին՝ սպանդանոցներ պետք չեն, հատկապես, որ սանիտարական վիճակն այնտեղ այնքան էլ բարվոք չէ, վստահեցնում էին՝ անասունների սպանդի համար իրենք պայմաններ ստեղծում են:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին։
Հրապարակվում է Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը. ՈւՂԻՂ
«Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, ապա մահացել է երիտասարդ, ընտանիքի հայր: Իսկ սոցիալական ցանցերում առկա հայհոյախառն մթնոլորտը, որը ձևավորում է բազմահազարանոց ֆեյքերի բանակներ՝ երկկողմանի է և անընդունելի: Կարծում եմ, որ գոնե ինչ-որ հարցի շուրջ պետք է նստել կլոր սեղանի շուրջ և գծել խաղի կանոններ: Հասկանում եմ, որ քաղաքական պայքար է, բայց չեմ հասկանում, երբ հայը հային կարող է տրորել, հայհոյել, առավել ևս՝ սպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Քոչարյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.
Հինգ տարեկան երեխան, որը վերջերս է Չինաստանից ժամանել Ֆիլիպիններ, կարող է վարակված լինել նոր տիպի թոքաբորբով: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեին։
168.am-ի հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ նախագահի պաշտոնից, ապա իր կուսակցությանը վերածնվելու շանս կտա։ Սերժ Սարգսյանը չի գնում այդ քայլին, քանի որ կարծում է, թե կխուսափի պատասխանատվությունից ու իր նկատմամբ իրավական գործընթացներին քաղաքական ենթատեքստ կտա»։
Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է վեցի: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը։