Հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հունվարի 28-ին, ժամը 15:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ:
Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր-Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Անցյալ շաբաթ բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը հրապարակեց անհավատալի մի հոդված՝ «Ամուսնացիր քեզ բռնաբարողի հետ» օրինագիծը օրենսդիրների կողմից կներկայացվի Թուրքիայում» վերնագրով։
«Փաստ» թերթը գրում է․ «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին եւ, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Վարդանյան, տեղեկություն կա, որ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաներն ավարտվեն, եւ իշխանությունը հասնի հաջողության, դառնալու եք ՍԴ նախագահ, Ձեր անունն է շրջանառվում՝ դիմեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։
Երեւանում հունվարի 28-ին կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
5 ամիս կալանքի տակ մնալով՝ 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ էին հայտնի դարձել, մասնավորապես, ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով եւ ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային եւ նրա մեքենայի մեջ գումար դնում:
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան եւ բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաեւ՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին, կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:
Երգչուհի Մելիսսա Վիվիան Ջեֆֆերսոնը, նույն ինքը՝ Lizzo-ն, դարձել է «Գրեմմի 2020»-ի իսկական ռեկորդակիր: Երգչուհին ներկայացվել է ութ անվանակարգերում:
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:
Ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի տարածումից հետո կապի է դուրս եկել և տեսաուղերձով պատմել, թե որտեղ էր:
Այս բաղադրատոմսով սունկը ստացվում է հյութեղ և անուշաբույր:
Ջուդ Լոուի ոճը կարելի է բնորոշել մեկ բառով՝ հարմարավետ: Հանրային միջոցառումների ժամանակ դերասանը նախապատվությունը տալիս է հանգիստ հանդերձանքներին:
Dior-ը մեկնարկել է տղամարդկանց նոր օծանելիքի գովազդային արշավ՝ Dior Homme I’m Your Man, որում նկարահանվել է 33-ամյա բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Փաթինսոնը:
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը երբեք չի հրաժարվել սկանդալային նկարահանումներից, այդ պատճառով էլ նրան այդքան սիրում են դիզայներները և հանրությունը:
Իսպանացի սննդաբան-բժիշկները պատմել են, թե ինչ սնունդ պետք է օգտագործել՝ ավելորդ ճարպը կորցնելու և մկանային զանգված ձեռք բերելու համար, հայտնում է La Vanguardia-ն:
«Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կապանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:
«Մենք ամեն տարի պետք է ավելացնենք մեր բանակի կարողությունները». Անդրանիկ Մակարյան
Հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է։
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որպեսզի պարզի, թե որքան է Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացության դեպքերը և նախարարությունը դրա դեմ ինչպիսի միջոցներ է ձեռնարկում:
Այս հարցին պիտի այսպես պատասխանեմ՝ իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում: Իսկ իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն՝ Հրայր Թովմասյանն աշխատի՞, թե՞ չաշխատի: Կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է՝ իրենք աշխատեն, թե՞ ոչ, որովհետև 3 իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մեկի ղեկավարը՝ ես, և որքան ինքը կարող է ուզել և չուզել, նույնքան էլ ես կարող եմ ուզել և չուզել:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրվա խորհրդին համահունչ, ֆեյսբուքյան իր էջում Կապանի ասուլիսում արդեն հրապարակած 100 փաստերից առանձնացրել էր բանակին վերաբերողները: Այդ թվում՝ նաև նշել էր. «Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»:
Նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 106-ի, մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է։
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են: Հետևելով Նարեկների և Արթուրի անցած 1,5 տարվա գործունեությանը, համոզված եմ, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը»:
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նյարդային համակարգին միտված դեղամիջոցների օգտագործումն այս երկրում տարեցտարի աճում է։ Մասնավորապես 2018թ․ այս խմբի դեղամիջոցները ըստ օգտագործման հաճախականության երրորդ տեղում են երկրում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը: