Բաժիններ՝

Քրիստինա Օրբակայտեն հետաձգել է համերգները ոտնաթաթի կոտրվածքի պատճառով

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:

Այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Այսպես սկսվեց համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ: Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,-գրել է Օրբակայտեն:

Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի: «Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,-եզրափակել է երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031