Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 106-ի

Նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 106-ի, մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հունվարի 27-ի դրությամբ Չինաստանի կողմից հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4515-ի, նախորդ օրվա՝ 2 835-ի համեմատ: Ճապոնիան ինքնաթիռ է ուղարկում Ուհան՝ էվակուացնելու իր քաղաքացիներին:

Վիրուսը տարածվել է Չինաստանում և առնվազն 16 երկրում: Ուհանը, ինչպես նաև Հուբեյի նահանգն արդեն գտնվում են փակման մեջ ՝ խիստ տրանսպորտային սահմանափակումներով։ Չինաստանի որոշ տարածքներում պաշտպանիչ բժշկական դիմակների կրումը պարտադիր է:

Հունվարի 27-ին Պեկինի իշխանությունները հաստատել էին, որ մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը վիրուսից Չինաստանի մայրաքաղաքում առաջին մահվան դեպքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս