
Հայտնի են լավագույն մթերքները՝ նիհարելու և մկանների աճի համար

Իսպանացի սննդաբան-բժիշկները պատմել են, թե ինչ սնունդ պետք է օգտագործել՝ ավելորդ ճարպը կորցնելու և մկանային զանգված ձեռք բերելու համար, հայտնում է La Vanguardia-ն:
Նրանց խոսքերով՝ մարզումների և սննդակարգի պլանը ավելի լավ է բաժանել երկու փուլերի: Ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու համար նախ պետք է մի քանի շաբաթ տրամադրել մկանային զանգված ձեռք բերելուն, ապա զբաղվել ճարպերի այրմամբ:
Միևնույն ժամանակ, սնունդը պետք է լինի սպիտակուցներով հարուստ՝ ձու, հավ կամ տոֆու: Մասնագետները խորհուրդ են տալիս կարմիր միսը փոխարինել ավելի դիետիկ տարբերակներով՝ ձուկ և թռչնամիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը