Բաժիններ՝

Առանց աղմուկի զանգեր ամենուր՝ հայկական Krisp հավելվածի միջոցով

Հայկական Krisp հավելվածը հասանելի է արդեն iOS-ի համար։ Այս մասին տեղեկացնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Հավելվածը iOS-ի օգտատերերին առաջարկում է՝

✅ Անաղմուկ բիզնես և կոնֆերենս զանգեր
✅ Միացում Webex, Zoom և Hangouts-ի միթինգներին մեկ հպումով
✅ Օրացույցում առկա բոլոր միթինգները ավտոմատ կերպով հայտնվում են Krisp-ի ցուցակում
✅ Զանգեր ԱՄՆ-ում և Կանադայում ցանկացած հեռախոսային համարի
✅ Զանգեր ցանկացած տեղից՝ փողոցից, ռեստորանից կամ երեխաների մոտից։

Այս պահին հավելվածը տալիս է շաբաթական 60 րոպե անվճար զանգելու հնարավորություն։

Krisp-ը գործում է Deep Neural Networks ցանցի միջոցով և հեռացնում է զանգի՝ ձեր կողմից առաջացած ֆոնային աղմուկը։

Krisp-ը iOS-ի համար ունի արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի չեղարկում, որն աշխատում է՝ անկախ նրանից, թե ինչպես եք պահում ձեր հեռախոսը և ինչ ականջակալներ եք օգտագործում:

«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»,- նշել է Արտավազդ Մինասյանը։

Product Hunt հարթակում հայկական հավելվածն այսօր լավագույն երկորրդ նախագիծն է։

Արտավազդ Մինասյանի խոսքով՝ Android-ի համար նախատեսված տարբերակը հասանելի կլինի առաջիկա ամիսներին։

Krisp աղմուկի հեռացման տեխնոլոգիային կարող եք ծանոթանալ 168․amանդրադարձում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031