Կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի հեռանա «Բարսելոնայից» հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը:
Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված՝ Սահմանադրական դատարանի նախագահի մասին պատմող ռեպորտաժից առաջին տպավորությունս այնպիսին է, որ գործ ունենք շատ քաղաքականացված նյութի մատուցման հետ, սա ուղղակի ինֆորմացիոն պատերազմի մի գործիք է, որը կիրառվում է Սահմանադրական դատարան-Կառավարության ղեկավար շատ վատ բնույթ ունեցող դեբատի մեջ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը։
Դատախազությունն ընթացք չի տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ վարչապետի գործողություններում առկա է սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմ։
Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանել է իշխանության՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ինչը նշանակում է, որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի կամ ազդեցություն ունենա դատական իշխանության գործունեության վրա՝ գործադրելով նաև որոշակի ճնշումներ։
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։
Ոստիկանությունից դեռ չեն արձագանքել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման պահանջին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:
Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դատապարտել է երկրպագուների հարձակումը «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներքին բևեռացման, թշնամիներ ու հակահեղափոխականներ որսալու համառ և համոզված գործելաոճը, որը որդեգրել է իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան բոլշևիզմ՝ իր բոլոր դրսևորումներով և նույնքան անխուսափելի հետևանքներով»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց տարվա իր բաժին հիմնական փաստաթուղթը: Խոսքը 1000 խոշոր հարկ վճարողների և «նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների» ցանկի մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողների համար սա կարևոր փաստաթղթերից է: Փաստաթուղթ, որ ներկայացնում է տնտեսության իրական հատվածի պատկերն ու կատարվող գործընթացի դինամիկան: Ներկայացնում է՝ առանց ավելորդ քաղաքական հուզականության:
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։ ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և մեկ տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիային։
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին:
Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար:
Եվրամիության խորհուրդը հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը:
35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:
«Մենք ունենք այդ լուսանկարները: Այնտեղ կոնկրետ բան չի ֆիքսված: Ֆիքսված է բնակարանի ընդհանրապես տեսքը, դիրքը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ըստ երևույթին այդ լուսանկարներն արվել են այն նպատակով, որ քրեական դատավարության չմասնակցող անձինք ցանկանում էին տեսնել, թե ինչպիսի բնակարանում է ապրում Հրայր Թովմասյանը:
2020-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է։
Ինչպես արդեն հայտնի է, Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված տևական ապօրինությունների արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին ստիպված էր դիմել Կանադական դատարան՝ «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն ստանալու համար և սկսել ռեստրուկտուրիզացիայի գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, որ ս.թ. փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը» կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից:
Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային: