ԱՄՆ-ում Apple-ին և Broadcom-ին պարտավորեցրել են 1,1 մլրդ դոլար վճարել տեղի բուհին. Bloomberg
Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար: Կալիֆոռնիայի նահանգում երդվյալների ժյուրիի վճռի մասին, որոնք քննել են բուհի հայցը, հունվարի 29-ին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ փոխհատուցման չափը տվյալ դեպքում մեծությամբ վեցերորդն է արտոնագրային վեճերի պատմության մեջ:
Apple-ը եւ Broadcom-ը, որոնք կիսահաղորդիչների եւ միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողներից մեկն են, հայտարարել են երդվյալների վճիռը բողոքարկելու մտադրության մասին: Ընկերությունները ճշտում են, որ հայցվորի պահանջները կապված են ոչ թե սարքավորանքի, այլ էեկտրոնային սարքերի վրա տեղակայված միկրոպրոցեսորների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: