Այսօր կառավարության նիստում` ՉԶԵԿՈՒՑՎՈՂ հարցերի շարքում (երևի միաձայն) ընդունվելու է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Փաստ» թերթը գրում է. «ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Փաստն այն է, որ իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ինչպես նաեւ ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների եւ իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական չեզոքության պահպանմանը զուգահեռ, մենք հարեւան-բարեկամ երկրի կարկառուն ռազմական գործիչներից մեկի` Սոլեյմանիի մահը ցավակցեցինք ընդամենը այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարարն էր զանգահարել ՀՀ ԱԳ նախարարին։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ չեք կիսում «Իմ քայլի» հետ՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Կիսելիք չունենք, պարզապես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը նաեւ խորհրդարանական այս մեծամասնությունն է, որը կատաղի դաժանությամբ մսխում է Փաշինյանի հանրային վստահությունը, եւ եթե իրենք ուզում են խորհրդարանը վերածել բալագանի, «օք» է, կտեսնենք` ով ում կպարտվի ու ով ում կհաղթի։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների շրջանում։
Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով է զբաղված ֆերմայում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի կրակը փոխանցումավազքի որոշ հատվածներում կվառվի ջրածնով:
Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների գնման հետ կապված իրադրությունը, ԱՄՆ-ից պահանջել է կամ ավարտել այդ սպառազինության մատակարարումները, կամ վերադարձնել պարտավորագրի շրջանակում դրանց համար արդեն վճարված գումարը:
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը եւ ավստրալացի դերասան Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվել են:
Բանան, ընկույզ և 10 րոպե. ահա այն, ինչ հարկավոր է այս աղանդերը պատրաստելու համար:
Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 91,8 մլրդ դոլարի:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հավաստել է, որ իր Changes հինգերորդ ալբոմը լույս կտեսնի հաջորդ ամսին, ինչպես նաեւ YouTube-ում հրապարակել է Get me թրեքի ձայնագրված տարբերակը, որ կատարել է Kehlani երգչուհու հետ, հաղորդում է NME-ը:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։
HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում ՝ երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով. բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:
Չինացի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ այն հակամարմիններից մեկը, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ, կարող է չեզոքացնել Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած վիրուսը:
Երկրում տեղի է ունենում ամեն ինչի ու բոլորի հետևողական արժեզրկում: Արժեզրկվում են Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական կառավարման մնացած համակարգերը: Արժեզրկվում է պետությունն ընդհանուր առմամբ ու ամբողջության մեջ, որովհետև այն, ինչ պետության հետ անում է նրա ղեկավարը, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել: