Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2,5 միլիարդի

Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 8 տոկոսով եւ հասել է 2,5 միլիարդի: Այդ մասին վկայում է Facebook ընկերության (որին պատկանում է համանուն ցանցը) կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է հունվարի 29-ին:

Վերը նշված ցուցանիշն արտացոլում է նրանց թիվը, ովքեր սոցցանց են մտնում ոչ պակաս , քան ամիսը մեկ անգամ: Ընկերության գնահատումների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ից օրական թեկուզ մեկ անգամ օգտվել է 1,66 մլրդ մարդ:

Այդ ցուցանիշը տարվա ընթացքում աճել է 9 տոկոսով: Facebook-ի հասույթն անցյալ տարի կազմել է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթը, ընդհակառակը, նվազել է 16 տոկոսով՝ 22,112 մլրդ դոլարից մինչեւ 18,485 մլրդ դոլար: Գովազդից եկամուտներն աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս