168.am-ը հունվարի 28-ին հայտնել էր, որ shamshyan.com-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել, խցակից դատապարտյալների միջև եղել է վիճաբանություն, ինչի հետևանքով երկու դատապարտյալ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, այդ թվում՝ մոտ 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:
Կորեայի Հանրապետության կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել 5 մլն դոլար տրամադրել Չինաստանին՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելույթ է ունեցել: Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին:
10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ապրեինք իրավական պետությունում… Հ1-ն հեռուստադիտողին զբաղեցնելու նյութ կունենար:
Հունվարի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է:
ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է Հայաստանում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին:
Ժամանակակից աշխարհում միայն հզոր բանակն ու զինտեխնիկան չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը և պատերազմում հաջողությունը: Ներկայիս պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է մարդկանց ենթագիտակցությունը, որի կառավարումը դարձել է շատ հասանելի: Դրա մասին են վկայում վերջին տարիներին արաբական աշխարհում և հետխորհրդային երկրներում գրանցված «գունավոր հեղաշրջումները»:
Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից, այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պատպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը Հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Հունվարի 27-ին ժամը 17:05-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:00-ին իրենց մոտ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1976թ. ծնված Ա. Մ.-ի դիակը:
«Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:
Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսեց պայքարը Եվրո-2022 որակավորման փուլում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը: «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից եւ այդ իրադարձությանը վերաբերվելու է «հարգանքով»։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 29-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ գործող իշխանությունն օրեցօր դառնում է անկառավարելի եւ անհավասարակշիռ։ Մենք ազգովի զվարճացանք գրիչի, ապա գրկախառնության պատմության վրա։ Արձանագրեցինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կորցնում են ադեկվատությունը, եւ նրանցից ոմանք անգամ իրենց «թիրախների» զավակների դեմ են մարդկանց տրամադրում։ Իսկ ոստիկանության կազմակերպած երեկվա շոուն այնքան անհեթեթ էր, որ ոմանք անգամ քաղաքագիտական «վերլուծություններ» էին անում, թե իշխանությունը հատուկ փիառ է անում «ադեկվադներին»։
Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին:
Իրավապահներն առայժմ ամբողջական տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։ Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա հոկտեմբերին Ազգային ժողովը լսումներ էր հրավիրել «Հյուսիսային պողոտայի» գործով։ Մի քանի ժամ տեւած լսումների ընթացքում հիմնականում մեղադրանքներ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ լսումների ձայնագրություններն ուղարկելու է իրավապահներին, որ գործեր հարուցվեն։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելն էր, որն ավելի կհեշտացներ կուսակցությունների մուտքը խորհրդարան, ինչպես նաեւ ընտրությունների ողջ ընթացա կարգում հստակություն ու ավելի պարզություն կմտցներ։