ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի մայիսի 22-ին ժամը 10.00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 համարների և Լեո փողոցի ջրամատակարարումը:
Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քիչ առաջ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ իրենց տանում են ոստիկանական բաժանմունք այն բանի համար, թե իբր ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Ադեկվադները» հասարակական կարգ են խախտել։
Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին:
«Հասարակությունը ևս հոգնում է այդ շարունակական հեղափոխական զարգացումներից ու գաղափարներից։ Հեղափոխությունը ծառայեց իր նպատակին՝ իշխանություն փոխվեց, դա պետք է ավարտել և նորմալ աշխատանք սկսել»,- ասաց նա։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը կգործուղվի Կանադա՝ Օտտավա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10։00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը։
Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի»-ի հանդիպմանը ներկա գտնվելու համար:
«Սասնա ծռերն» այս ավտոերթի մասին խոսում էին վաղուց: Սա կոչվում է միասնության ավտոերթ, որովհետև հենց նպատակը 1919 թվականի մայիսի 28-ին Միասնական Հայաստանի հռչակման 100-ամյակի առիթով է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Սասնա ծռեր» կուսակցության կողմից մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ նախաձեռնելու մասին՝ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Գավառ քաղաքում մայիսի 21-ի կեսօրին տեղացած հորդ կարկուտը երեկոյան ժամը 20-ի դրությամբ շարունակում է հաստ շերտով նստած մնալ մայթերին ու տնամերձ հողամասերում:
Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է տեղեկությունը, թե խմբակցությունը քննարկել է Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական Դատարանը ցրելու հարցը:
Մեկ օրում երեք բնակարանային գողություն ու գողության փորձ․ ոստիկանները նրանց բռնել են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 21-ի ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մայիսի 21-ին քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպել էր Հայկական հարցերի հանձնախմբի և Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից:
«Պատկերացրեք, մենք յոթ միլիարդ խմ ջուր ունենք, օգտագործում ենք ընդամենը երկու միլիարդը, մնացածը Հայաստանով հոսում է դեպի այլ երկրներ: Այսինքն, ոչ միայն չենք կարողանում ճիշտ օգտագործել, այլև մեր ունեցած ռեսուրսն ուղարկում ենք նվեր այլ երկրներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերալ կոչերին:
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պարույր Սեւակի 6-րդ շենքի բնակիչ Զինա Սադոյանը ականատես է եղել, թե ինչպես է անծանոթ մեկը կտրում իրենց շենքի դիմաց գտնվող մրգատու ծառերը:
«Չի՛ կարելի երկրի Սահմանադրությունը գրել՝ զուտ որպես տեխնիկական փաստաթուղթ, և դրանով հանդերձ՝ չստանձնել դրա համար պատասխանատվություն: Հիմա մենք տեխնիկական փաստաթղթի հետևանքով ունենք իշխանության երեք թևեր, որոնք ամորֆ մեկը մյուսից անջատ են, և ամբողջ իշխանության ամբողջականությունը մեր իրականության մեջ ապահովված չէ»,- մեկնաբանեց նա:
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահ է, որ հարձակվող Գարեթ Բեյլը պետք է հեռանա մադրիդյան ակումբից:
Նա հայտարարեց, որ և այս դեպքում ևս որևէ խախտում առկա չէ, թեպետ ինքը ենթադրում է, որ Վահե Գրիգորյանը կարծում է, որ պարտադիր պետք է նիստի միջոցով որոշվեր այս հարցը, բայց նման պարտականություն դատարանը բացարձակապես չուներ։
«Այդ գրառումը համարում եմ ոչ թե պաշտոնական, այլ անձնական բնույթի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նախարար Արայիկ Հարությունյանի հետ մենք ունեցել ենք անձնական հարաբերություններ դեռևս ուսանողական տարիներից, որևէ անձնական խնդիրներ չենք ունեցել»:
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց:
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով […]
«Բավականին խառը և դժվար ժամանակաշրջան ենք մենք հիմա ապրում այն առումով, որ իշխանափոխություն կամ հեղափոխություն երևույթը դեռևս չի ամբողջացել, և այնպիսի ոլորտը, ինչպիսին դատաիրավականն է, ցավոք, լուրջ խնդիրների առջև է բոլորիս կանգնեցրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։