«Բեյլը չպետք է մնա «Ռեալում»». Կալդերոն
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը վստահ է, որ հարձակվող Գարեթ Բեյլը պետք է հեռանա մադրիդյան ակումբից:
«Հավանաբար, Բեյլը վերջին խաղն անցկացրեց «Ռեալում»: Անցյալ տարի Զիդանը կարծում էր, որ ակումբը պետք է պահպանի Ռոնալդուին և վաճառի Բեյլին: Կարծես թե Բեյլն այլևս չպետք է մնա «Ռեալում» մարզչի և երկրպագուների հետ նրա հարաբերությունների պատճառով: Նրանք կարծում են, որ վալիացին նվիրված չէ գործին, իսկ դա խնդիր է: Նրա համար լավագույն որոշումն առաջ շարժվելն է: Նա պետք է օգտվի հնարավորությունից, եթե այն կա:
Գուցե Բեյլը հեռանա «Ռեալից» վարձակալական հիմունքներով: Ի սկզբանե նրա բախտը չբերեց մադրիդյան ակումբում: Երկրպագուները կարծում էին, որ այդքան մեծ գումարների դիմաց նա կխաղա ավելի լավ, քան Ռոնալդուն, բայց դա իսկապես անհնար էր»,- Կալդերոնին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը