
Էդուարդ Աղաջանյանը Կանադայում կմասնակցի «Բաց կառավարման գործընկերության» համաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը կգործուղվի Կանադա՝ Օտտավա: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էդուարդ Աղաջանյանն Օտտավայում կմասնակցի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին: