Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» լքող Դանիելե դե Ռոսսին կարող է կարիերան շարունակել «Սամպդորիայում»:
Եվրամիությունը հայտարարել է, որ Ալբանիա է ուղարկել Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության՝ պատմության մեջ առաջին առաքելությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը:
«5-րդ ալիքի» եթերում երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ կրկնում է այն միտքը, որ հնարավոր է՝ դավադիր պատերազմ հրահրվի, անգամ որոշ տարածքներ հանձնվեն, ու մեղքը գցեն ՀՀ Կառավարության վրա, Աշոտյանը այն անբարոյական համարեց, որովհետև Արցախն ազատագրած մարդկանց տարածքներ զիջելու մեջ մեղադրելն առնվազն բարոյական ու տղամարդուն վայել չէ։
«Դատարանների մուտքերը փակելու այս գործողությունով, դատական իշխանություններին մեղադրելու գործողություններով կարծես թե փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում: Խոսքն Արցախում պատերազմի և այդ պատերազմի ընթացքում հողեր հանձնելու մասին է, և Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ փորձում է իրեն ապահովագրել՝ ասելով, որ դա անելու է Արցախի իշխանությունը, որ իրեն մեղադրի»։
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։ Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն՝ Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը:
Հայտնի իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնել է, որ «Յուվենթուսը» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի համար դիտարկում էր Յուրգեն Կլոպի թեկնածությունը:
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հեղափոխության հերթական երկրորդ փուլ է հայտարարում, որովհետև մեկ տարվա ընթացքում ես երկրորդ փուլի առնվազն 3-4 դեպք եմ հիշում, երբ պաշարում էին Ազգային ժողովը, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին կազմակերպում, և այլն… Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում երկրում որևէ ինստիտուտ, ճյուղ, որն իր ուղղակի ազդեցության տակ չէ։ Անցյալ տարվա մայիսին նա կուլ տվեց ՀՀ գործադիր իշխանությունն ու դարձավ վարչապետ»։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մայիսի 21-ից 23-ը մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Էլբրուսյան շրջան» մրցման անցկացման վայրերի տեղազննմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
«Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն կարող է առաջացնել կայուն հաշմանդամություն: Վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումից լինում է մի քանի ելք: Առաջինը, երբ մարդն ունենում է նորմալ իմունիտետ, այդ դեպքում վիրուսը զարգացում չի ունենում»:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին որոծ լրատվամիջոցներում և սոցցանցերում հնչող հայտարարություններին:
Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին կամ 28-ին: Մայիսի 21-ին այս մասին լրագրողներին հայտնել է Ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենոն՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած կոնսուլտացիաներից հետո:
168.am-ի տեղեկություններով, նախարարությունից բուհի հոգաբարձուների խորհրդի ստացած գրության մեջ հստակ անուններով է նշված «որոշիչ բովանդակությունը» և նամակում ընդգծվում է, թե ինչո՞ւ են մյուս երկու մրցակիցները դուրս մղվելու մրցապայքարից՝ հղում անելով օրենքի պահանջին, որը նախարարությունը որոշակի մանիպուլյացիայով մեկնաբանել է յուրովի:
Նախօրեին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում հանդիպել է բնակիչների հետ:
Մայիսի 21-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի՝ արձագանքել է մոտ 1100 մարդ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելուն:
Ստուգման ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ: Մասնավորապես ԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն իրականացնվել ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ:
Նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018թ. նոյեմբերից և հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը «չի փայլում նորությամբ» եւ չի օգնի Դոնբասի իրադրության կարգավորմանը:
Մայիսի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մայիսի 21-ին հայտարարել է, որ հանրապետության ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձերի մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին:
«Գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը ՀՀ կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ այս կարգի միջոցումներից բացի՝ մենք մեր գիտական և փորձագիտական հանրության հետ այլ կարգի խողովակներով ևս շփում ունենք»,- այսօր ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։
Մայիսի 20-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 41-ամյա Գևորգ Ն.-ին:
ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: