
Ուտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսը

Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի»-ի հանդիպմանը ներկա գտնվելու համար:
«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ հանդիպման տոմսը կպահեմ, որպես հիշատակ հիմարության դրսևորմամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուտկինը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում: Այսօր պարզ դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու: