Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եկան մեկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական գործիքակազմի արդյունավետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարանակազմական քայլերի շնորհիվ:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում նախարարական մակարդակով հաջորդ հանդիպման կազմակերպման տեխնիկական մանրամասները դեռ հայտնի չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ակնարկեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կազմակերպվելիք նախարարական հաջորդ հանդիպմանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է համարում:
ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ժամեր անց ԱԳ ղեկավարը մեկնելու է Բիշքեք՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ հարցեր, որոնք վերաբերում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և նրա լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը։
Armlur.am-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ երեկոյան մի խումբ անձինք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։
Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ:
Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Ուելսի արքայազն Չառլզը համաձայնություն է տվել հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի պետական այցի ընթացքում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել երկրում կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը տվել է ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը վերականգնում է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող իր շարժական սարքերի համար ծրագրային ապահովում տրամադրելու նրա իրավունքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ միայն ժամանակ, երբ «նրանք պատրաստ լինեն»:
Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրներ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America) գլխամաս՝ և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։
2019 թվականի ապրիլին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկվա մեծ բեմականացման թիկունքում ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգը նոր Հայաստանի ձգտումներին համապատասխանեցնելու մասին, սակայն առավել կարևոր բան «սղացրեց» իր ելույթում։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ ազատվեց իր երկու տեղակալներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երկու փոխմարզպետների ազատման դիմումները: Եթե «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանի դեպքում մարզպետարանից կառուցվածքային փոփոխությունների պատճառն են վկայակոչում, ապա վարչապետի կուսակից Տիգրան Պասիլյանի մասով բավականին ուշագրավ տեղեկություններ են փոխանցում մեր աղբյուրները:
Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և դրա շուրջ հասարակական թնջուկը, օրինաչափորեն, ի ցույց է դնում նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իշխանության և հասարակության մեջ տիրող խոր համակարգային արատավոր երևույթները:
Մայիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ռազմական CASA CN-235 ինքնաթիռը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 20-21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում:
«Ժողովուրդ» թերթը ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանից տեղեկացավ, որ քրեական գործ է հարուցվել Իջեւանի քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանին պատկանող 904,8 քառակուսի մետր մակերեսով հողամասում «Խաչմիշշին» ՍՊԸ-ի կողմից զբոսայգու վերակառուցման աշխատանքների կապակցությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
«Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։