Բաժիններ՝

«Ադեկվադները» պնդում են` իրենք հասարակական կարգ չեն խախտել

Քիչ առաջ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ իրենց տանում են ոստիկանական բաժանմունք այն բանի համար, թե իբր ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Ադեկվադները» հասարակական կարգ են խախտել։

Դրանից քիչ անց տեսանյութ հրապարակեց նշված գործողության վերաբերյալ։

#ՍվիտալՍիկ-ը մեզ փուռը տվեց

Gepostet von Ադեկվադ am Dienstag, 21. Mai 2019

168.am-ի հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանը հայտնեց, որ իրենք հրավիրատոմս ունեին ու գնացել էին մասնակցելու Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ուր պետք է ելույթ ունենար Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին։ Իրենք ընդամենը ցանկացել են բարևել նրան։ Ըստ ոստիկանության`

«Եղել է ահազանգ, որ մենք իբր մարդկանց ահաբեկում ենք ու հասարակական կարգ ենք խախտում, ինչն աբսուրդ է, որովհետև մեզ բերման ենթարկելուց 5 րոպե առաջ ասում, խոսում, ծիծաղում էինք Օպերայի տնօրինության ու նրա աշխատակիցների հետ»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» Հ/Կ-ի տղաները երեկ բողոքի ակցիա են իրականացրել Եվրամիության գրասենյակի դեմ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով նրանց ու մասնավորապես Պյոտր Սվիտալսկու` մեր երկրի դեմ վարած քաղաքականության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս