
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին կողաշրջված մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 21-ի ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին: Նա տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: