ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախագահին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ցավակցությունների գրքում գրառում կատարելու համար:
Տեղափոխվելով «Ռոմա»՝ Հենրիխ Մխիթարյանը ավարտեց դժվարին պատմությունը Անգլիայում՝ մեկուկես տարի՝ «Մանչեսթեր Յունայթեդում», և մեկուկես տարի՝ «Արսենալում»: Այս տարիները ցույց տվեցին, որ Պրեմիեր լիգայի ֆուտբոլը նրա համար հարմար չէ: Թիմերի մարզիչները փորձեցին նրան հարմարեցնել իրենց ֆուտբոլին, սակայն թե՛ Մոուրինիոն, և թե՛ Էմերին չկարողացան բացահայտել նրա ներուժը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ու մարդու իրավունքների հարցին, ինչպես նաև սպորտում ատելության կրկնվող դեպքերին:
«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Երևանում սեպտեմբերի 30-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգ իր այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդացել ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում:
Այժմ համատարած քննարկում են բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, ում հրավիրել են Եվրասիական տնտեսական միության համաժողովին՝ ստորագրելու ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է «Միլանում» փոխարինել Մարկո Ջամպաոլոյին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել Հայաստանի հրեական համայնքին նոր տարվա՝ Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ։
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի՝ Կարմիր գրքում գրանցված, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։
Անցյալ երկուշաբթի Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ ՖԻՖԱ-ի «Լավագույնը» մրցանակաբաշխությունը: Լիոնել Մեսսին առաջին անգամ ստացավ այս մրցանակը, չնայած՝ վեցերորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն խաղացող:
«Ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով»,-անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրանց շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տնտեսական ցուցանիշներ հրապարակող գրառումներ է կատարում՝ խոսելով տնտեսական աճի մասին: Ըստ վարչապետի՝ օգոստոսին մենք ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև ունեցել ենք գնանկում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
«Պետք է նաև ինքներս կարողանանք խորը թիկունքում հարձակումներ իրականացնել և հակառակորդին հասցնել այնպիսի վնաս, որը կստիպի նրան իր ողջ ռեսուրսը ուղղել այլ ուղղությամբ, ոչ թե այն ուղղությամբ, որն ինքը պլանավորում էր մարտական գործողությունները սկսելուց»:
Պետությունների գոյության վաղ շրջանում կառավարումը գործնականում իրականացվում էր միանձնյա անսահմանափակ իշխանության, ավանդույթների, հավատի և այլ նորմերի հիման վրա: Պետության մեջ, նրա տարածքում բացակայում էր մարդկանց իրավունքների հավասարության հնարավորությունը: Որպես միանձնյա կառավարմանը և կամայականությանը հակակշիռ` ժողովրդի մեջ ծագել է օրենքի իշխանության մասին միտքը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար:
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն չի գլխավորի «Սպարտակը», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։
ՀՀ տարածքում սեպտեմբերի 24-ից մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երևանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ:
Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպել է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:
Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում է գտնվում Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով:
«Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք հետևել անպտղուղ, անիմաստ հայտարարությունների, որոնք ոչ մի շարժում չեն պարունակում, կարգավորման չեն տանում: Նման կարգի ելույթները կարող են արդյունավետ լինել միայն այն ժամանակ, երբ ամենաբարձր ամբիոնից հնչի այն, ինչ հնչել է նախկինում. Որ ո՛չ Արցախի Հանրապետությունը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչն արդեն նշանակում է՝ իրավական դաշտից խոսել»: