Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպել է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30