«Ոստիկանության աշխատակիցները, ներկայանալով որպես շտապօգնության աշխատակիցներ, բերման են ենթարկել նրան». Փաստաբանը՝ Մութաֆյանի կալանավորման մասին

«Ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով»,-անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրանց շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը, դիմելով «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», որն էլ նկարահանել էր Սարգիս Օհանջանյանը:

Ըստ փաստաբանի երկուսի դեպքում էլ կալանավորման հիմքեր չկան: Եփրիկյանը լրագրողներին պատմեց նաև, որ Մութաֆյանին կալանավորելիս ոստիկանության աշխատակիցները ներկայացել են իբրև շտապօգնության աշխատակիցներ.

«Դեպքի օրը Նարեկ Մութաֆյանը գտնվել է իրենց տանը, որևէ փախուստի փորձ կամ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորում չի եղել: Գիշերը ժամը 3-ին ոստիկանության աշխատակիցները, ներկայանալով որպես շտապօգնության աշխատակիցներ, բերման են ենթարկել իրեն: Մի՞թե հրավիրել էին՝ չէր եկել կամ ծանուցագիր էին ուղարկել, պատռել էր»:

Տեսանյութեր

Լրահոս