
Կխաղա՞ Մեսսին «Ինտերի» դեմ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող էր ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտերի» դեմ խաղը, հայտնում է Diario Sport-ը:
Ըստ աղբյուրի, արգենտինացին վերականգնվում է «Վիլյառեալի» դեմ խաղում ստացած վնասածքից (2:1) շատ ավելի արագ, քան սպասվում էր:
Հաղորդվում է, որ մարզչական շտաբը քննարկում է «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակում Մեսսիին ընդգրկելու հնարավորությունը, եթե վերականգնման տեմպը մնա նույնը:
Սակայն «Բարսելոնան» շատ զգույշ է վերաբերվում Մեսսիի առողջությանը: «Ինտերի» դեմ խաղին նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի խաղից անմիջապես առաջ:
Մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի ենթարկել հարձակվողի առողջությունը:
«Բարսելոնան» հոկտեմբերի 2-ին կխաղա «Ինտերի» դեմ:
Սիրարփի Աղաբաբյան