ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան: Այս մասին նա հայտարարեց Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր բացման խոսքում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:
Այս պահին դեռևս շարունակվում է Արարատի մարզպետի, բողոքող նորաշենցիների նորկայացուցիչների և Նորաշեն համայնքի ղեկավարի հանդիպումը։ Քննարկում են մարզպետի կողմից պաշտոնից Նորաշենի համայնքի ղեկավարին պաշտոնից վաղաժամկետ հեռացնելու հարցը։
«Armlur.am» կայքում «Բացառիկ. Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկն անգիտակից վիճակում է. ինչ է եղել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական գործողության ժամանակ Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն:
Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու եւ հետագա էսկալացում թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է դառնալ նավթի գների աննախադեպ աճը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Նորաշեն համայնքի որոշ ներկայացուցիչների և համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որին պաշտոնից հեռացրել էր։
Սեպտեմբերի 28-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ծրագրային ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճելի դրույթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգավորման իր «աննախադեպ» բանաձևը, ըստ որի` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար»։
Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ է գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո:
Այս պահին Նորաշենի մի խումբ բնակիչներ և համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը գնում են Արարատի մարզպետարան՝ մարզպետի հետ քննարկելու, թե ինչու է պաշտոնից հեռացվել համայնքի ղեկավարը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման, որը Խաչատրյանին կալանավորելու որոշում էր կայացրել. Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին:
Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոս արդյունքով (41 պատգամավորական մանդատ):
Բնակիչների խոսքով՝ Ն.Գրիգորյանն Արարատի մարզպետն ապօրինաբար է հեռացվել, ուստի ակնկալում են, որ մարզպետին Կառավարությունը կհեռացնի պաշտոնից, իսկ Նորայր Գրիգորյանին կվերականգնեն:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:
Աշխարհի երկրների ութ տասնյակ ղեկավարներ կժամանեն Փարիզ՝ սեպտեմբերի 30-ին մասնակցելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 00:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Համենայն դեպս մի հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մաքսիմալ մոտեցել են անկեղծ լինելուն։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ մերժում են թե՛ պետական ինստիտուտների գոյությունը, թե՛ պետության գաղափարն ինքնին։ Նախկինում, երբ ընդդիմադիր էին կամ այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչ» (կարդա՛օտարերկրյա գործակալ), այդ փաստը քողարկվում էր պետական իշխանությունը քննադատելու անհրաժեշտությամբ։
Մրցույթով այս տարվա հուլիսին Իջեւանի անտառտնտեսության տնօրեն նշանակված Մհեր Ղալթախչյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման շրջանում ուժեղացվել է Իջեւանի անտառների հսկողությունը, ապօրինի անտառհատումներ գրեթե չեն կատարվում։ Նա ասաց, որ անտառամերձ համայնքների ընտանիքներին մինչեւ 8 խորանարդ մետր անտառի թափուկ է տրվում, այդ ընտանիքների կողմից ինքնապատրաստմամբ:
«Հարգելինե՛րս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։
Բողոքի ակցիա Նորաշենում. գյուղացիները դժգոհում են մարզպետի գործողություններից. ուղիղ:
«Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինպիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Պատմության մեջ գազի գինը իջեցվել է ընդամենը մեկ անգամ՝ 55-ից 53 ԱՄՆ դոլար, 1998-ին, վարչապետ Դարբինյանի՝ «Գազպրոմի» և «Իտերայի» հետ կոշտ բանակցությունների արդյունքում»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր ներկա չի լինելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին պաշտոնական արարողությանը։ Ժակ Շիրակի ընտանիքն ու հարազատները նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի Լը Պենը մասնակցի արարողությանը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դերասաններ Սեմ Նիլը, Լորա Դյոռնը եւ Ջեֆ Հոլդբլյումը կխաղան «Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմում:
Երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը Instagram-ում տեսահոլովակ է տեղադրել Ալլա Պուգաչովայի հետ, որտեղ կատարում էր կոմպոզիտորի՝ «Ներիր, հավատա» երգը։
Նկարիչ Դարիո Գամբարինն Իտալիայում տրակտորի միջոցով ստեղծել է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը դաշտում։