Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ:
ԵՊՀ-ից դուրս է մնացել ավելի քան 200 ուսանող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի 2-րդ նիստը, որին մասնակցել են Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սեպտեմբերի 30-ին ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Շենգավիթի 10-րդ փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում:
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստին:
«ԵԱՏՄ այս վեհաժողովը, որն աշխարհագրական առումով պետք է տեղի ունենար միության երկրների մայրաքաղաքներից մեկում, տեղի ունեցավ: Պետք չի ենթադրել, որ ի դեմս այս վեհաժողովի՝ Հայաստանը տիեզերական քայլեր կատարեց. չէր կարող կատարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:
Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում:
«Լիվերպուլին» տուգանել են 200 հազար ֆունտով՝ խաղացող ունենալու համար, ում թույլատրված չի եղել Լիգայի գավաթի շրջանակներում մասնակցել «ՄԿ Դոնսի» հետ հանդիպմանը (2:0):
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով, իր խոսքը եզրափակեց բառացի հետևյալ կերպ. «Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ լինել չի կարող: Նա էդ շանսը ուներ, և նա էդ շանսը կորցրել է»:
Ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրումը նպատակ ունի առաջին հերթին խթանել ծխախոտագործության ճյուղի զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի ծխախոտի տարածքների ավելցմանը, ինչպես նաև բնակչության զբաղվածության բարձրացմանը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա, որն ամենևին Հայաստանի շահն ու ՍԴ-ի անկախության շահը չէ:
168.аm-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած մի փաթեթ, ինչի մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր տիրույթում պարբանում է ներկայացրել.
«Եթե մեկ ընկերություն այսօր միջին հաշվով ունի մինչև 145 բուքմեյքերական կետեր, պատկերացրեք՝ ամեն ընկերությունում 6 անգամ գործի ծավալը կրճատվում է, սրանից հետևություն, որ կրճատվելու են աշխատատեղերի քանակներ, մուտքերը բյուջե, և այլն: Ինչ ծավալով որ կրճատվում է ձեռնարկատիրական գործունեությունը, նույն ծավալով կարող եք հաշվել վնասները»,- հավելեցին նրանք:
Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը հրատապ կարգով է հասել Կառավարություն: Նախարարական կոմիտեի քննարկման ժամանակ հասկացել են, որ խնդիր կա:
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, որոնց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, 2019թ. հոկտեմբերի 1-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել:
Հիմա կա տեղեկատվություն, որ մեկ անձից գնման փոխարեն այն կարելի էր կազմակերպել սովորական մրցութային ընթացակարգով: Իհարկե, սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այս խնդրի վրա. եթե կա ժամանակ, պետք է անել սովորական մրցույթով, ինչո՞ւ ենք գնում մեկ անձից գնման ընթացակարգով՝ այս հարցերին պետք է ուշադիր լինել: Այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ ես անընդհատ խնդիր եմ դնում, որ աշխատանքները պետք է անել արագ, արդյունավետ, ժամանակին ու որակով, չի նշանակում, որ դա պետք է անել այլ կարգավորումները շրջանցելու ճանապարհով կամ միջոցով:
Որտեղի՞ց գիտեք, որ Վալերի Օսիպյանն աշխատանքի չի եկել. այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանն արձակուրդի ավարտից հետո աշխատանքի չի ներկայացել։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ կոնյակի շուկայում կատարված ուսումնասիրություններին:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին։ Քվեարկության համար հատկացված է մեկ ժամ։
Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները դժվար է համարել քաղաքական և, ընդհանրապես` որևէ քաղաքագիտական տեսության մեջ տեղավորվող գործընթաց, քանի որ այն իշխանությունը, որն այսօրվա իշխանությունը՝ չի համապատասխանում ոչ մի գաղափարական հիմքի ու հոսանքի։ Հայտնի փաստ է, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ու իր կուսակցությունն «իզմեր» չունեն, այսինքն, եթե փորձենք հստակեցնել, ստացվում է, որ Փաշինյանի ասածը կարելի է մեկնաբանել՝ որպես գաղափարազուրկ, ինքնաբուխ մի համախառն խումբ, որը պարբերաբար հանդես է գալիս ինչ-ինչ հոդաբաշխ հայտարարություններով։
Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում:
ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար: