
«Պետք չի ենթադրել, որ ի դեմս այս վեհաժողովի՝ Հայաստանը տիեզերական քայլեր կատարեց». տնտեսագետ

ԵԱՏՄ վեհաժողովի հայաստանյան նիստը որպես ձեռքբերում ու հաջողություն ներկայացնելու փորձերը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի ցանկանում մեկնաբանել:
«ԵԱՏՄ այս վեհաժողովը, որն աշխարհագրական առումով պետք է տեղի ունենար միության երկրների մայրաքաղաքներից մեկում, տեղի ունեցավ: Պետք չի ենթադրել, որ ի դեմս այս վեհաժողովի՝ Հայաստանը տիեզերական քայլեր կատարեց. չէր կարող կատարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կոնկրետ Հայաստանի ակնկալիքների մասով տնտեսագետն առանձնացրեց այն հանգամանքը, որ այս անգամ Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցեցին Իրանը և Սինգապուրը.
«Վերջինս նշանակում է՝ միության շրջանակների ընդլայնում: Հայաստանի համար կարևոր բառ է ընդլայնումը. ընդլայնման պարագայում ՀՀ-ի կամքից անկախ՝ ստեղծվում են ոչ վատ հեռանկարներ ու հնարավորություններ մեր շրջանառությունը մասամբ մեծացնելու համար»:
Զարուհի Դիլանյան