Բաժիններ՝

ՏՄՊՊՀ նախագահը՝ բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում ուսումնասիրությունների և գնային քաղաքականության մասին

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ 3 ամսից ավելի է, ինչ ուսումնասիրություններ են ընթանում, և ավարտից հետո եզրակացությունները կներկայացվեն հանրությանը։

Գ. Գրիգորյանը բենզինի երկու շուկա առանձնացրեց. «Մեծածախ վաճառքը, որը ներկրում է իրականացնում, և մանրածախը, որտեղ խնդիրները փոքր են՝ անզեն աչքով էլ կարող եք տեսնել, որ օրենքի շատ պահանջներ բենզալցակայանների կողմից չեն պահպանվել»:

Արձագանքելով լրագրողի հարցին, թե բենզինի գնի նվազումն արդյո՞ք ՏՄՊՊՀ միջամտության արդյունքն է՝ նա պատասխանեց՝ շուկայական փոփոխությունների արդյունք է, քանի որ մրցակցության պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովը չպետք է ուղիղ միջամտություն իրականացնի, այլ դաշտը կարգավորելով՝ պետք է ուղղորդեն տնտեսվարողներին, որպեսզի վերջիններս ճիշտ մրցակցեն։

Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ բենզինի ներկրման ու գնի վրա մի քանի հանգամանք է անդրադառնում՝ միջազգային գները և տրանսպորտային ծախսերը. «Մեր հիմնական աղբյուրը հանդիսանում է ՌԴ-ն. Կա ՀՀ-ին տրվող քվոտավորված բենզին՝ մոտ 150 հազար տոննա, որը բաշխվում է ՀՀ երեք խոշոր ներկրողների միջև»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի ոլորտներում։ Նա նշել էր նաև, որ  դրանց ավարտից հետո ՀՀ կառավարությունը ոլորտի կարգավորման նպատակով անհրաժեշտ քաղաքականություն կմշակի։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031