Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։
«Չգիտեմ՝ ի՞նչ է փնտրում, չգիտեմ՝ ո՞վ է փնտրում: Ու նախ՝ չգիտեմ՝ ո՞ւմ է փնտրում»,- տարակուսեց սրբազանը: «Գևորգ Աջապահյան անունով մարդ գոյություն չունի, էդպիսի հաստատություն գոյություն չունի, էդպիսի տնօրեն գոյություն չունի, էդպիսի հասցե գոյություն չունի»,- հավելեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին:
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։
Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը:
Արդեն մոտ երկու շաբաթ է՝ «Հայելու առաջ» հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում չէ: Սկզբնական շրջանում տնօրինությունը լրատվամիջոցներին այս փաստը պատճառաբանել էր, թե այն համընկնում է ֆուտբոլային թողարկումների և ծրագրային փոփոխությունների հետ, սակայն ֆուտբոլային թողարկումներն ընդամենը շաբաթը երկու օր են եղել:
Չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ խաղում (2:1) «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարձակվողներից ամենաշատը համագործակցել է Լուիս Սուարեսի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրված ժողովրդավարական զարգացումները: Հայկական հարցերը մշտապես բարձրաձայնող կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը:
Նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։
«Փաշինյանը հաճախ է թույլ տալիս սխալներ, որի համար որևէ մեկը դրանք մատնացույց չի անում։ Սա առնվազն խոսում է նրա մասին, որ այլ օղակներում կա՛մ վախենում են, կա՛մ խուսափում նկատողություն անել, իսկ դրա արդյունքում նույն սխալը կրկնվում է և շարունակվում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանությունից և ծեծից հետո Վահագն Համբարձումյանը գլխի վնասվածք է ստացել: Վիճաբանությունը ծագել է, երբ հիվանդի բողոքի հիման վրա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն առանց հարցը քննարկելու և բողոքի պատճառները և հիմքերը պարզելու՝ աշխատանքից հեռացրել է Վահագն Համբարձումյանի հորը՝ որովայնային վիրաբուժության բաժնի վարիչ, անվանի վիրաբույժ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանին, լուծարել է բաժանմունքը, բժիշկներին շատ արագ տեղափոխել վիրաբուժության այլ բաժանմունք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։
Բրյուսելը հպարտանում է Վրաստանի հետ կատարված համատեղ աշխատանքով, եւ գալու է այն ժամանակը, երբ հանրապետությունը կդառնա դաշինքի անդամ:
Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:
Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների:
«Կա ճաշարանների և զինվորների ընդհանուր թիվ, այսինքն՝ զինվորների այդ թիվը չի նշանակում որևէ թիվ, որից կարելի է դատողություններ անել մեր բանակի կամ կոնկրետ զորամասի անձնակազմի և թվաքանակի վերաբերյալ»:
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:
Ավստրալիայի պահուստային բանկը (RBA) նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության մեջ ավելի խորը անկման ռիսկի մասին այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են՝ Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաները եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սաստկացումը, գրում է The Wall Street Journal-ը:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք էր ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային Ժողովում արտաքին հարաբերությունների համար պատասխանատու որոշ պատգամավորների այսօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին:
Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել. կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հարվածել է աշխատակցին` նրան մարմնական վնաս պատճառելով։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 13.09.2019թ.-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը չստորագրելու մասին։ Դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Չեմ կարծում, որ հրապարակված այդ թվերում գաղտնիք կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից զորամասերի և զինծառայողների թվաքանակի մասին հայտարարությանը:
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշումը, որը որևէ աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ, հակասում է Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներին՝ ապօրինի լինելով թե՛ նյութական, թե՛ բովանդակային տեսանկյունից։
«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: