
Հոկտեմբերի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի կայքը։
Նախնական տեղեկություններով, զինծառայողի մոտ ախտորոշվել են աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր: