«Լիվերպուլը» տուգանվել է 200 հազար ֆունտով
«Լիվերպուլին» տուգանել են 200 հազար ֆունտով՝ խաղացող ունենալու համար, ում թույլատրված չի եղել Լիգայի գավաթի շրջանակներում մասնակցել «ՄԿ Դոնսի» հետ հանդիպմանը (2:0): Այս մասին հաղորդում է EFL-ը:
Բացի այդ, հաղորդվում է, որ դրանցից 100 հազարի վճարումը հետաձգվելու է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Այն դեպքում, երբ «Լիվերպուլը» նորից դաշտ դուրս բերի այնպիսի խաղացողի, որին թույլատրված չէ մասնակցել մրցաշարին, այդ գումարը կգանձվի ակումբից:
Այսպիսով, «Լիվերպուլը» խուսափեց Լիգայի գավաթից հեռացումից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սա խախտման համար մերսիսայդյան ակումբի դեմ հնարավոր պատժամիջոցներից մեկն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը