Բաժիններ՝

Ջոնսոնը հայտարարել է, որ ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չհասնի գործարքի կնքման

Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:

Կառավարության պաշտոնական դիրքորոշման շարադրումն ամփոփող փաստաթղթից հոկտեմբերի 4-ին Twitter-ի իր էջում քաղվածքներ է մեջբերել բրիտանացի իրավաբան Ջո Մոյեմը։ «Այն դեպքում, եթե 1 (1) եւ 2 պարագրաֆներում շարադրված պայմաններից ոչ մեկը չկատարվի, նա (վարչապետ Ջոնսոնը) սահմանված ձեւով 2019 թվականի հոկտեմբերի 19-ից ոչ ուշ նամակ կուղարկի (Brexit-ի հետաձգման խնդրանքով)»,-ասված է փաստաթղթում:

Մինչդեռ ավելի վաղ Ջոնսոնը քանիցս հայտարարել է, որ Եվրամիությանը չի խնդրելու հերթական անգամ հետաձգել Brexit-ի ամսաթիվը եւ ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան կգնա այդ քայլին:

Շոտլանդիայի Սեսիոն դատարանը քննում է Մոյեմի, ձեռնարկատեր Դեյլ Վինսի եւ Շոտլանդիայի ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Ջոաննա Չերիի դիմումը, որոնք ձգտում են հասնել այն բանին, որ դատարանը բացառի Brexit-ի իրագործումն առանց Բրյուսելի հետ գործարքի:

Ի թիվս այլ բաների, դատավորները պետք է պատասխանեն այն հարցին, թե վարչապետին բանտ սպառնում է արդյոք, եթե նա անտեսի այսպես կոչված Բեննի օրենքը, որն անցած ամսին ընդունվել է բրիտանական խորհրդարանի կողմից եւ կառավարությանը պարտավորեցնում է խնդրել ԵՄ-ին՝ Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, եթե չհաջողվի նոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս