
Դավիդ դե Խեան պլանավորում է ֆուտբոլային ակումբ գնել

«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան նախատեսում է ձեռք բերել «Էլչե» ֆուտբոլային ակումբը: Գործարքի գումարը գնահատվում է մոտ 18 միլիոն եվրո, հայտնում է Superdeporte-ն:
Նշվում է, որ ակումբի վաճառքը կձևակերպվի առաջիկա ամիսներին:
«Էլչե» ակումբը հիմնադրվել է 1923 թվականին: Ներկայումս խաղում է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում: Վերջին անգամ թիմը Պրիմերայում հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում, բայց տուգանվել է և հեռացվել մրցաշարից՝ բազմամիլիոն պարտքերի պատճառով: Իսպանիայի առաջնությունում «Էլչեի» ամենամեծ ձեռքբերումը եղել է 1963/64 մրցաշրջանում, երբ թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը