Բաժիններ՝

Ավստրալիայի ԿԲ-ն նախազգուշացրել է տնտեսության գլոբալ անկման հավանականության աճի մասին

Ավստրալիայի պահուստային բանկը (RBA) նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության մեջ ավելի խորը անկման ռիսկի մասին այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են՝ Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաները եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սաստկացումը, գրում է The Wall Street Journal-ը: Այդ մասին ասված է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվության մեջ։

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական պատերազմը հանգեցրել է առեւտրի եւ ներդրումների առաջանցիկ ինդիկատորների թուլացման, նշում է RBA-ն:

Եթե տեղի ունենա առանց գործարքի Brexit, դէա վատ կանդրադառնա նաեւ տնտեսական աճի վրա, եւ խոշորագույն կենտրոնական բանկերը հարկադրված կլինեն շարունակել տոկոսադրույքների նվազեցումը: «Գլոբալ տնտեսական աճի հեռանկարների նկատմամբ անորոշությունն ուժեղացել է (…) եւ այժմ էլ ավելի մեծ է աճի դանդաղման հավանականությունը»,- նշում է կարգավորիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս