«Կան տվյալներ, որոնք երբևիցե չպետք է հրապարակվեն, և կան տվյալներ, որոնց հրապարակումը որևիցե ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռվածության վրա». Դավիթ Բաբայան

«Չեմ կարծում, որ հրապարակված այդ թվերում գաղտնիք կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից զորամասերի և զինծառայողների թվաքանակի մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով զինծառայողների կերակրման նոր համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության արդյունքները, ներկայացրել է, թե քանի զորամասում քանի զինծառայող է սնվում՝ նոր համակարգի համաձայն:

Դավիթ Բաբայանն ասաց, թե չի կարծում, որ հրապարակված այդ թվերում գաղտնիք կա: Նրա կարծիքով, կարևորը, որպեսզի զինծառայողներին նորմալ սնունդ ապահովվի, կարևորը, որպեսզի բանակի մարտունակությունը հետևողական ձևով բարձրանա:

«Իհարկե, կան տվյալներ, որոնք երբևիցե չեն հրապարակվում և չպետք է հրապարակվեն: Կան տվյալներ, որոնց հրապարակումը որևիցե ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռվածության վրա»,- ասաց Բաբայանը՝ շարունակելով, թե չի կարծում, որ այս տվյալի հրապարակումը խնդիրների պատճառ կդառնա:

Տեսանյութեր

Լրահոս